Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ էին ստացել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ Ոստան գյուղում բնակվող 25-ամյա մի երիտասարդ կազմակերպել է շնամարտ՝ իր և մեկ այլ, իրեն անհայտ անձի շների մասնակցությամբ, և այդ ամենը նկարահանել է բջջային հեռախոսով։

Ոստիկանների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և ընդունել իր կատարածը։

Դեպքի վերաբերյալ կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին։

Նշվում է նաև, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ նրանց միջև մարտերի կազմակերպումը կամ անցկացումը, համարվում է քրեորեն պատժելի գործողություն։

Shares: