«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ խաղաղության գործընթացում կհարգեն Հայաստանի ստանձնած պարտավորությունները, սակայն անհրաժեշտ են համաձայնագրի իրականացման երաշխավորներ

 Նրա խոսքով՝ իշխանափոխության դեպքում չեն սկսելու «զրոյական կետից» և չեն հրաժարվելու արդեն ստանձնած պարտավորություններից։

 Վարդևանյանը նշել է, որ նախաստորագրված խաղաղության փաստաթղթի բովանդակությունը ողջամիտ է գնահատում։

 Նա ընդգծել է, որ փաստաթղթում չկան սահմանադրական փոփոխությունների կամ ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ դրույթներ։

Shares: