Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում

Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը գրել էր, որ լրատվամիջոցի խմբագրությունում տեղի ունեցող գործողություններն անթույլատրելի են և դրանք գնահատել է որպես ազատ խոսքի դեմ ուղղված արշավ։ Քննիչները «Armat Media»-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից:

Լրագրողներից Ամալյա Առաքելյանը դռան արանքից փոխանցել է, որ քննիչներն առգրավել են իրենց հեռախոսները: Չեն բացատրել, թե ինչու: Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասել է, որ առգրավել են նաև համակարգիչներ: Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:

|azatutyun.am|

Shares: