Նոր տվյալներ վեյփինգի և քաղցկեղի ռիսկի կապի մասին

Նոր գիտական ուսումնասիրությունը վկայում է, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է բարձրացնել քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում՝ թոքերի և բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Հետազոտողների խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտի աերոզոլները կարող են վնասել ԴՆԹ-ն և առաջացնել բորբոքային գործընթացներ, որոնք կապվում են քաղցկեղի զարգացման հետ։

Ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են լաբորատոր հետազոտություններ, կենդանիների վրա կատարված փորձեր և մարդկանց վերաբերյալ տվյալներ։ Գիտնականները նշում են, որ դեռ անհրաժեշտ են երկարաժամկետ հետազոտություններ, սակայն ընդգծում են՝ վեյփինգը անվնաս չէ և ժամանակի ընթացքում կարող է մեծացնել քաղցկեղի ռիսկը։

Մասնագետները հիշեցնում են՝ «ծխախոտից ավելի անվտանգ» ձևակերպումը չի նշանակում «անվտանգ», հատկապես այն երիտասարդների համար, որոնք երբևէ չեն ծխել։

Shares: