ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված «խաղաղության համաձայնագիրը» հարգելու համար։
Թրամփը հակամարտությունը որակել է «դաժան պատերազմ» և այն 8 պատերազմներից մեկը, որոնք, ինչպես նա պնդում է, դադարեցրել է։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։










