TRIPP-ը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան

TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, այս ֆորմատով հայկական շահը ընդհանրապես չի երևում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու: Ընդհանրապես այստեղ հայկական շահը չի երևում: Աշխարհաքաղաքական ու տնտեսական գործոնը գրեթե զրոյացվել են: Սա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: ԱՄՆ-ն փորձելու է այս ծրագիրն առաջ տանել, իսկ Հայաստանը հայտնվելու է շահերի բախման կետում: Մի անգամ հարված կերանք, հիմա ինչի՞ համար ենք սա անում, չեմ հասկանում»,-ասել է Քոչարյանը:

Shares: