Թրամփը ծաղրել է Մակրոնին, վերջինս արձագանքել է վիրավորված․ THE GUARDIAN

ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Մակրոնի և Բրիժիտ Մակրոնի հարաբերությունների մասին շրջանառվող տեսանյութը, հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահը «դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»։ Նա նաև ակնարկել է, թե Մակրոնի կինը շատ վատ է վերաբերվում նրան։

Էմանուել Մակրոնն արձագանքել է կոշտ տոնով՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները «պատասխանի արժանի չեն» և «ոչ էլեգանտ» են։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ միջազգային լարվածության ու պատերազմի պայմաններում նման մակարդակի անձնական կատակները տեղին չեն։

Աղբյուր՝ THE GUARDIAN

Shares: