Որքանո՞վ «Թրամփի ուղին» կազդի ՀՀ ՀՆԱ-ի վրա

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դժվարանում է պատասխանել հարցին՝ որքանո՞վ «Թրամփի ուղին» կազդի ՀՀ ՀՆԱ-ի վրա: Նա նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացումները նախարարությունում չէին հաշվարկել։

««Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի մասին տեղեկություններ այս պահին չունեմ, քանի որ դա հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո»,-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հովհաննիսյանը։

Shares: