Անահիտ Ավանեսյանը խոսել է հայրենադարձված 4 գերիների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով Հայաստան տեղափոխված մյուս հայերի առողջական վիճակին՝ նախարարը նշել է, որ հետևում են բոլոր վերադարձածների առողջական վիճակին։

«Նրանք մշտապես մեր դիտարկման տակ են։ Անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից և կազմակերպվում է մեր կողմից»,-ասել է նախարարը:

Shares: