Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից ՀՀ -ում կենսաթոշակները կբարձրանան։

«Ընդ որում՝ համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ թոշակները փաստացի կբարձրանան իմ նշած սանդղակից ավելի շատ»,-ասել է նա։

Shares: