Ուկրաինայի նախագահն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուս պաշտոնյաների առաջարկին՝ մեկնել Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Անխոս, անհնար է, որ ես Պուտինի հետ հանդիպեմ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ Պուտինի հետ Կիևում հանդիպելը։ Ես նույնպես նրան կարող եմ հրավիրել Կիև, թող գա»,-ասել է Զելենսկին:










