Եվրամիությունը ինչ-որ պահի Հայաստանից հակառուսական կուրս կպահանջի. ՌԴ ԱԳՆ

Որոշակի փուլում ցանկացած թեկնածու երկրից Բրյուսելը սկսում է լիակատար համերաշխություն պահանջել իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօր բացահայտ հակառուսական բնույթ է կրում, ՏԱՍՍ-ին ասել է ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի ղեկավար Մասլեննիկովը: Ընդ որում, նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների կատարումը չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցությունը, և դիվանագետը հույս ունի, որ Երևանում իրենց հաշիվ կտան այդ հարցում։

ԵՄ-ին անդամակցելը, հատկապես հաշվի առնելով նրա ներկա վիճակը, նաև տնտեսական աճի և բարեկեցության երաշխիք չէ, ինչն ակնհայտորեն հաստատում է մերձբալթյան երկրների օրինակը։

Shares: