ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ ամիս կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, երբ Միացյալ Նահանգները ստանձնի խորհրդի նախագահությունը՝ ընդգծելու կրթության դերը հանդուրժողականության և համաշխարհային խաղաղության խթանման գործում, հայտնում է CNN-ը։
«Տիկին Թրամփի առաջնորդությունը կնշանավորի առաջին դեպքը, երբ ԱՄՆ գործող առաջին տիկինը կնախագահի Անվտանգության խորհրդում, մինչ անդամները քննարկում են կրթության, տեխնոլոգիաների, խաղաղության և անվտանգության հարցերը»,-ասված է առաջին տիկնոջ գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:










