Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ ռազմական հարձակման դեպքում պատասխան է տալու

Միացյալ Նահանգների կողմից ռազմական հարձակման դեպքում ինչպես Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ ռազմական և ռազմածովային կառույցները կդառնան մեր օրինական թիրախները:Նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը։

Shares: