Մարտի 2-ից ի վեր, ռազմական գործողությունների սրմանը զուգընթաց, առնվազն 83 երեխա է սպանվել և 254-ը՝ վիրավորվել։ Անցած շաբաթվա ընթացքում Լիբանանում օրական միջինը ավելի քան 10 երեխա է սպանվել, և մոտ 36 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Լիբանանում զանգվածային տեղահանումները ստիպել են մոտ 700 000 մարդու, այդ թվում՝ շուրջ 200 000 երեխայի, լքել իրենց տները՝ համալրելով նախորդ սրացումների հետևանքով արդեն իսկ տեղահանված տասնյակ հազարավորների շարքերը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներն ու ապաստարանները, և կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները։










