Եվս մեկ քայլ դեպի ՀՀ-ԵՄ ավելի սերտ համագործակցություն. Կալասը՝ ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցության մասին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջականերում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։ Կալասի մեկնաբանությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,-ասել է նա:

ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։

Shares: