Ինչո՞ւ է Սահմանադրության նախաբանը վճռորոշ Հայաստանի պետական ու իրավական ապագայի համար․ Մանե Մուրադյան

Սահմանադրությունների նախաբանների նշանակությունը ժամանակակից
իրավագիտության մեջ վաղուց դուրս է եկել ընդամենը հռչակագրային ընկալման
շրջանակներից։ Հայտնի իրավաբան Ջասթին Ֆրոզինին իր “Constitutional Preambles:
More than just a narration of history” աշխատությունում հիմնավորում է, որ
նախաբանները կարող են հանդիսանալ սահմանադրության արժեքային և
գաղափարական առանցքը՝ ու ղղորդելով ինչպես իրավական
մեկնաբանությունները, այնպես էլ պետական քաղաքականությունը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը այս
համատեքստում ունի առանձնահատուկ կարևորություն։ Այն ոչ միայն ամրագրում
է Անկախության հռչակագրի հիման վրա ձևավորված պետականության
սկզբունքները, այլև ընդգծում է ազգային նպատակները, պատմական
հիշողությունը և սերունդների նկատմամբ պատասխանատվությունը։ Այս
ձևակերպումը իրավական տեսանկյունից կարող է դիտարկվել որպես
պետության ինքնության և երկարաժամկետ նպատակների հստակ
արտահայտում։


Հատկանշական է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից պետական
դիրքորոշումները՝ լինի դա հայտարարություն, իրավական ակտ կամ որոշ
դեպքերում նաև լռություն, կարող են ժամանակի ընթացքում ձևավորել կայուն
իրավաքաղաքական իրականություն։ Պահանջատիրությունից հրաժարվելը կամ
դրա նսեմացումը կարող է ունենալ ոչ միայն քաղաքական, այլև իրավական
հետևանքներ․ այն ապագայում կարող է էականորեն սահմանափակել տվյալ
պետության հնարավորությունը միջազգային իրավական դաշտում իր
իրավունքները վերականգնելո կամ որինական շահերը առաջ մղելո հարցում։
Նույնիսկ եթե ապագայում փոխվեն պետական բարձր պաշտոնյաները կամ
քաղաքական կուրսը, նախկինում արտահայտված և արձանագրված
դիրքորոշումները միջազգային իրավական դաշտում հիմնականում շարունակում
են դիտարկվել որպես պետության պաշտոնական կամքի արտահայտություն։


Համեմատական փորձը ևս հաստատում է նախաբանների կարևորությունը։
Գերմանիայի Հիմնական օրենքը երկար տարիներ պահպանեց ազգային
միասնության գաղափարը նախաբանում՝ նպաստելով վերամիավորման
գործնականում իրացմանը։ Իռլանդիայի Սահմանադրությունը նույնպես երկար
ժամանակ պահպանել է ազգային ամբողջականության վերաբերյալ
ձևակերպումներ՝ որպես քաղաքական և իրավական ուղենիշ։ Այս օրինակները
ցույց են տալիս, որ նախաբանները կարող են երկարաժամկետ ազդեցություն
ունենալ պետության ազգային և ռազմավարական քաղաքականության վրա։


Այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի համար նախաբանի
ցանկացած փոփոխության հարցը։ «Խաղաղության» հիմնավորմամբ նախաբանի
վերանայումը կամ դրա բովանդակության նսեմացումը կարող է դիտարկվել
որպես չափազանց լուրջ իրավաքաղաքական դիրքորոշում, որը կարող է ոչ միայն
ներկա , այլև ապագա սեր ու նդների համար սահմանափակել
պահանջատիրության հնարավորությունները։ Սա դուրս է գալիս ընթացիկ
քաղաքական ու թյան շրջանակներից և դառն ու մ է սեր ու նդներին
պարտավորեցնող սահմանադրական ընտրություն։


Ուստի, իրավաբանական տեսանկյունից, սահմանադրական նախաբանը պետք
է դիտարկվի որպես պետության ինքնության, ազգային հիշողության և
երկարաժամկետ նպատակների հիմնարար կրող։ Դրա ցանկացած
փոփոխություն կարող է ունենալ ո չ միայն ներքին, այլև արտաքին
իրավաքաղաքական հետևանքներ, ուստի այն պետք է գնահատվի
առավելագույն զգուշությամբ և պատասխանատվությամբ։

Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու Մանե Մուրադյան

Shares: