Յանա Եգորյանը՝ սուսերամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մրցանակակիր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Սառա Նուչան, արծաթե մեդալը նվաճել է ճապոնուհի Միսակի Էմուրան, մյուս բրոնզե մեդալակիրը իտալուհի Միկելա Բատիստոնն է։ Տղամարդկանց մրցապայքարում Դմիտրի Նասոնովը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը:

Եգորյանը 32 տարեկան է, նա Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, աշխարհի եռակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն:

Shares: