Հայ դահուկորդը մրցեց 20 կմ վազքում (դասական և ազատ ոճ)` մրցուղին ավարտելով 51 րոպե 06 վայրկյանում և 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատելով 48-րդը:։
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ, որոնք մրցում են երեք մարզաձևերում՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։










