Արսեն Բաղրյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստը՝ Միջազգային ուշուի ֆեդերացիայի վարկածով

Հայ մարզիկ Արսեն Բաղրյանը արժանացել է հեղինակավոր միջազգային ճանաչման։ Միջազգային ուշուի ֆեդերացիան (IWUF) նրան ճանաչել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ ընդգծելով թե՛ նրա մարզական նվաճումները, թե՛ անձնական որակները։

IWUF-ի հայտարարության մեջ նշվում է, որ Արսեն Բաղրյանը համարվում է Հայաստանի ամենաուժեղ մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով բացառիկ ֆիզիկական տվյալներով, բարձր կարգապահությամբ և օրինակելի մարդկային հատկանիշներով։ Նա սկսել է զբաղվել ուշուով վաղ տարիքից և իր կարիերայի ընթացքում բազմիցս դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև հաղթանակներ է տարել ազգային, եվրոպական և միջազգային մրցաշարերում։

Shares: