Անշարժ գույքի գները 20-25 տոկոսով գերարժևորված են

Անշարժ գույքի գները, ըստ ԿԲ վերլուծության, 20-25 տոկոսով գերարժևորված են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի բանկերի միության  նախագահ Դանիել Ազատյանը։

«Այս խնդրի լուծման ուղիներից առաջինն այն է, որ տարիների ընթացքում այս գերաժևորումը մարվելու է,  և գներն ընկնելու են տեղը, կամ եթե հաշվում ենք, որ 20–25 տոկոս գների անկում լինի, ապա ֆինանսական համակարգը ի վիճակի է այդ ռիսկերը դիմակայել, բայց դրանից բխող այլ տնտեսական հետևանքներ կարող են լինել, որը բանկային համակարգի կայունության վրա էական ազդեցություն չեն  ունենա»,-ասել է նա:

Shares: