Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ բնապահպանական հանցագործություններ կատարելու մեջ

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ երկրի վառելիքային ենթակառուցվածքների օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները բնապահպանական հանցագործություն են, հայտնում է IRNA-ն։

«Իրանի վառելիքային ենթակառուցվածքների վրա հարձակումից հետո մենք ականատես եղանք էկոլոգիական հանցագործության», — հայտարարել է Մոհաջերանին՝ մեկնաբանելով հարվածների հետևանքները։

Նա ընդգծել է, որ հարձակումներից հետո մի շարք օբյեկտներում հրդեհներ են բռնկվել և տեղի է ունեցել այրման արգասիքների արտանետում, ինչը, իրանական իշխանությունների գնահատմամբ, հանգեցրել է օդի աղտոտվածության աճի, այդ թվում՝ Թեհրանի շրջանում։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նմանատիպ հարվածները վտանգ են ստեղծում բնակչության առողջության համար և կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի վրա։

Shares: