Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը, անկասկած, պատմություն կկերտի։ Եվ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ։ Եվ կրկնում եմ՝ առանց քննարկելու՝ սա լավ է, թե վատ, դժվար է չհամաձայնվել այս փորձագետների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։
Գրենլանդիայի հարցը լուծելով՝ Թրամփը կմտնի պատմության մեջ. Կրեմլի խոսնակ

Shares:









