Կարո՞ղ է արդյոք գործող պետության ղեկավարը զրկվել նման միջոցներով իրեն օժտված անձեռնմխելիությունից

Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրին արտակարգ ռազմական գործողություն Վենեսուելայի մայրաքաղաքում, նպատակ ունենալով իրենց որակմամբ «օրենքից դուրս բռնապետ» Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու և ԱՄՆ իրավասու մարմիններ ներկայացնելու։

Մեղադրանքների շարքում են նարկոահաբեկչությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։ Սակայն հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք գործող պետության ղեկավարը զրկվել նման միջոցներով իրեն օժտված անձեռնմխելիությունից։

Տասնամյակներ շարունակ միջազգային իրավունքում ընդունված էր, որ բարձր պաշտոնյաները՝ հատկապես գործող նախագահները պաշտպանված են այլ պետությունների իրավասությունից։ Այդ սկզբունքը հստակ ձևակերպվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի «Arrest Warrant» գործով (2002 թ.), ինչն այսօր դրվում է ուղիղ կասկածի տակ։ Նշված գործի հանգամանքների համաձայն` դատարանը որոշեց, որ գործող արտաքին գործերի նախարարի նկատմամբ տրված ձերբակալման օրդերը, որը նպատակ ուներ ապահովել նրա կալանավորումն ու հետագա արտահանձնումը Բելգիա՝ ենթադրյալ հանցագործությունների համար, խախտում է միջազգային իրավունքով ճանաչված անձեռնմխելիությունը ratione personae։ Դատարանը շեշտեց, որ գործող բարձրագույն պետական պաշտոնյաները (այդ թվում՝ արտաքին գործերի նախարարները) այլ պետությունների տարածքում օգտվում են լիակատար անձեռնմխելիությունից, անկախ նրանց վերագրվող հանցագործությունների ծանրությունից, սակայն Դատարանը միաժամանակ շեշտել է, որ դա չի նշանակում անպատժելիություն։

ՄԱԿ-ի քննարկումների կենտրոնում մեկ պարզ հարց էր. արդյո՞ք անձեռնմխելիությունը բացարձակ է և համադրելի օրինակ Նիկոլաս Մադուրոյի դեպքում, թե ունի սահմաններ։

Հստակ է, որ այն բացարձակ չէ, բայց նաև հստակ է, որ այն ունի ընթացակարգային երաշխիքներ, որոնք տևական ժամանակ է կայուն ձևավորվել են։

Shares: