17-րդ դարի երկրորդ կեսը և վաղ 18-րդ դարն ազդարարվեցին Եվրոպական մայրացամաքում
ծավալված մի շարք հակամարտություններով։ Առաջնային բեմ էին դուրս եկել պրոտեստանտիզմի (բողոքականության) և կաթոլիկության պայքարը՝ արտահայտված մի շարք ռազմական բախումներով, որոնք տեղ գտան եվրոպական մեծ տերությունների միջև։
Կաթոլիկ թևը առաջնորդում էր Ֆրանսիայի թագավոր մեծն Լուի Տասնչորսերորդը, ում կոչեցին Լուի Արև արքա։ Հակառակ թևի՝ բողոքականների հիմնական առաջնորդն էր թագավոր Վիլհելմ Երրորդ Օրանացին, ով հանդիսանում էր Միացյալ նահանգների (պրովինցիաների) հանրապետության (Նիդերլանդների միացյալ նահանգների) շտատհալտերը (կառավարիչը), ապա՝ Անգլիայի թագավորը։
Ռազմական արշավների համալիրը բաղկացած էր փոխկապակցված, բայց և ինքնաբավ
հակամարտություններից, որոնց շարքում էին Ֆրանկո-Դանիական պատերազմը, Իննամյա պատերազմը (1689-1697 թթ․), Իսպանական ժառանգության պատերազմը և այլն։
Յուրաքանչյուր պատերազմ ուղեկցվում է ֆինանսական ծանր բեռով, որին դիմակայելը հաճախ
ավելի դժվար է, քան մարտի դաշտում անմիջական բախումը, և կոնֆլիկների այս շարանը, որն անգլիական պատմագրությամ մեջ հայտնի է Մայրցամաքային պատերազմ անվանմամբ, առաջին հերթին մարտահրավեր էր մասնակիցների տնտեսական կարողություններին։
Այսպես, Անգլիական պետականությունը վերապրում էր բարդ ժամանակներ։ 1688 թվականին
ավարտվեց Պանծալի հեղափոխությունը, որի արդյունքում գահընկեց արվեց անգլիական նախորդ միապետը։ Պառլամենտում սուր հակամարտության մեջ էին լիբերալներն ու պահպանողականները՝ Վիգներն ու Տորիները, ովքեր ներկայացնում էին քաղաքական տարբեր բևեռներ և տարբեր հասարակական շերտերի շահեր։ Սակայն, պետական այրերի հմուտ և օրինակելի մտածողության ու գործունեության միջոցով Անգլիան փրկվեց և անգամ ծախկունք ապրեց ։ Հիրավի՝ դժվար ժամանակները ծնում են հզոր անձնավորություններ։
Մասնավորապես կարելի է հիշատակել պատմությունը կերտած այնպիսի անձանց, ինչպիսիք են, օրինակ՝ Ջոն Չերչիլը, ով հայտնի է առաջին Դուքս Մարլբորո անվանբ, ինչպես նաև ադմիրալ Էդվարդ Ռասսելը, Սիդնի Գոդոլֆինը և այք։ Այս այրերի անուղղակի և ուղղակի ազդեցությամբ Անգլիան ոչ միայն կարողացավ դիմակայել արտաքին և ներքին մարտահրավերներին, այլև պատվով ու հաղթանակած դուրս եկավ գրեթե բոլոր այն իրադարձություններից, որոնցից յուրաքանչյուրը կենսական վտանգ էր ողջ պետության հետագա գոյությանը։
Ի թիվս այլ հանգամանքների, Անգլիան կարողացավ դիմակայել պատերազմների բեռին, քանզի
հաջողեց գրագետ և ժամանակի համար նորարարկան ֆինանսական քաղաքականություն մշակելը։ Ընդ որում, այդ քաղաքականությունը պետք է առաջին հերթին լուծեր այդ պահին օրհասական դարձած՝ զորքերի վարձատրության խնդիրը։
Բանն այն էր, որ մայրցամաքում գտնվող անգլիական զորքերը վարձատրվում էին օրից օր, իսկ ոսկու և արծաթի պաշարները մոտ էին սպառվելուն։ Անգլիական առևտրականությունը և թագավորական ֆինանսական խորհրդատուները անհանգստացած էին պետական տնտեսության համատարած փլուզմամբ, որը կարող էր վրա հասնել յուրաքանչյուր պահի։ Այլ կերպ՝ անհրաժեշտ էր բանակի ֆինանսավորման այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար թեթևացնել պետական գանձարանի բեռը և կտրամադրեր հնարավորություն՝
վարելու երկարատև ու ծավալուն ռազմական հակամարտություններ։ Այդ լուծումը դարձավ պետական բանկի ստեղծումը։
Անլգիական բանկը ստեղծվեց Նիդերլանդական Ազգային Բանկի օրինակով և ի սկզբանե
նախատեսված էր, իբրև ազգային վարկավորման ինստիտուտ։ Առանձնահատուկ էր այն, որ Ազգային բանկը մասնավոր կազմակերպություն էր, որը, սակայն, սերտագույն համագործակցոություն էր ծավալում պետության հետ։
Այդպես, 1694 թվականին, համագործակցելով շոտլանդացի բանկիր Վիլհելմ Պետերսոնի հետ,
Անգլիայի գանձապետության առաջին լորդ (ֆինանսների նախարար) Չարլզ Մոնթագյու, առաջին դուքս Հալիֆաքսը հիմնադրեց Անգլիական Բանկը՝ որպես մասնավոր կազմակերպություն։ Այն կոչված էր բաժնետիրական ընկերության և շահութաբերության սկզբունքների ներքո վարկավորել Անգլիայի Կառավարությանն ու համագործակցել դրա հետ։ Սակայն, դա ամենը չէր։ Ընդհամենը երկու տարվա ընթացքում Անգլիական Բանկը՝ աջակցությամբ փիլիսոփա Ջոն Լոքի իրականացրեց դրամական բարեփոխում, որի արդյունքում թողարկվեց բովանդակապես նոր դրամ, և Անգլիական տնեսությունը կայունացվեց։ Այս ամենի արդյուքնում Անգլիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Իսպանական ժառանգության պատերազմում։
Այսպիսով, կարելի է ամփոփել, որ պետական այրի առաջնային խնդիրը ֆինանսական, ռազմական և մտավոր էլիտաների միավորումն է՝ պետականության հզորացման և պահպանման գաղափարի շուրջ։ Սրանից բխում է նաև, որ ցակնցացած պետական նվաճման հետևում կանգնած են այդ ազգի մեծահարուստները, ռազմական գործիչներն ու մտավորականները։ Հետևապես՝ թվարկված ուժերի պառակտումն ու հակադրվածությունը պետականության կործանման առաջնային գրավականներն են։
Հետաքրքիր փաստեր․
1) ՈՒինստոն Չերչիլը հանդիսանում է Ջոն Չերչիլի ընտանիքի անմիջական ժառանգը։
2) Նիդերլանդները բաժանված էին երկու մասի, որոնցից հարավայինը պատկանում էր Իսպանական թագին, որի համար ծավալվել էր Իսպանական ժառանգության պատերազմը։
Աղբյուրներ․
1) The Right Honourable Sir Winston Leonard Spencer Churchill, A History of The
English-Speaking Peoples, Vol.3: The Age of Revolution; published by Barnes & Noble,
Inc, 1993; p. 15-21.
2) K.G. Feiling, A History of the Tory Party, 1640-1714 (1924).
Կից՝ քարտեզ։
Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու Արեն Մարգարյան











