Հիմնական իրավունքների ամրագրումը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերում համընդհանուր կերպով մեկնարկեց 20-րդ դարում

Հիմնական իրավունքների ամրագրումը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերում համընդհանուր կերպով մեկնարկեց 20-րդ դարում: Միաժամանակ ինքնին իրավունքների ամրագրումն ու ձևակերպումը նույնիսկ սահմանադրական մակարդակում բավարար չէ, դրանց իրագործման երաշխավորման համար:

2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Սահմանադրության մեջ նախատեսեց նոր կարգավորում հենց հիմնական իրավունքների գլխում: Այսպես առաջին անգամ նախատեսվեց իրավունք՝ իրավունքների իրացման երաշխավորվածության վերաբերյալ:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ վերլուծելով սահմանադրական այդ նորմն արձանագրել էր. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»։ Սահմանադրական այս նորմն իր էությամբ նման է որոշ տարրերով ԱՄՆ անկախության հռչակագրոմ դեռևս 1776 թվականին տեղ գտած մոտեցմանը ըստ որի արձանագրվում էր մարդկանց հիմնարար իրավունքները, դրանց անօտարելի բնույթը, երջանկության ձգտումը և, որ իշխանությունը հենց դրանք ապահովելու պարտավորություն ունի։

Հիմնական իրավունքների ամրագրումը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերում համընդհանուր կերպով մեկնարկեց 20-րդ դարում: Միաժամանակ ինքնին իրավունքների ամրագրումն ու ձևակերպումը նույնիսկ սահմանադրական մակարդակում բավարար չէ, դրանց իրագործման երաշխավորման համար:

Սահմանադրական այս նորմն իր էությամբ և գաղափարական հիմքով նման է այն մոտեցմանը, որը դեռևս 1776 թվականին ամրագրված էր ԱՄՆ Անկախության հռչակագրում։ Այդ պատմական փաստաթուղթը հռչակում էր, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար և օժտված են անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության և երջանկության ձգտման (pursuit of happiness) իրավունքները։ Միաժամանակ ընդգծվում էր, որ պետական իշխանությունը ձևավորվում է հենց այդ իրավունքների ապահովման նպատակով և իր լեգիտիմությունը բխում է այդ իրավունքների պաշտպանությունն ու իրագործումը երաշխավորելու իր կարողությունից։

Shares: