1960 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջոն Ֆ․ Քենեդին

1960 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվեց Ջոն Ֆ․ Քենեդին: Իր նախագահության սկզբնական փուլում նա նախաձեռնեց «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքի (Civil Rights Act) (https://t.me/jplawfirm/67) նախագիծը՝ նպատակ ունենալով պայքարել հասարակությունում արմատավորված խտրականության դեմ։

Սակայն Քենեդին իր պաշտոնավարման ընթացքում չկարողացավ ապահովել այդ օրինագծի ընդունումը օրենսդիր մարմնի կողմից։ Միայն 1964 թվականին, ԱՄՆ նախագահ Լինդոն Բ․ Ջոնսոնի հետևողական ջանքերի շնորհիվ, ընդունվեց «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքը, որը դարձավ ամերիկյան պատմության կարևորագույն իրավական ձեռքբերումներից մեկը։

Մինչ այդ Միացյալ Նահանգներում լայնորեն տարածված էին խտրականության դրսևորումները՝ ռասայական, սեռային, կրոնական և ազգային հիմքերով։

Shares: