Քաղաքական միջամտություն անձնական ազատությանն ու սեփականությանը

Վլադիմիր Գուսինսկին 1990-ականների Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից էր, այդ թվում քաղաքական լծակների տեսանկյունից: Վերջինս հանդիսանում էր՝ «Մեդիա-Մոսթ» հոլդինգի հիմնադիրը։ Նրա վերահսկած մեդիա խումբը համարվում էր այն ժամանակվա առավել ազդեցիկ հարթակներից մեկը, իսկ Գուսինսկին՝ Ռուսաստանի մեդիա ոլորտի կարևորագույն դերակատարներից։

2000 թվականին նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, ինչպես հետագայում արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), չի համապատասխանել օրինականության պահանջներին։ ՄԻԵԴ-ը չնայած այն հանգամանքին, որ Գուսինսկիի նկատմամբ ազատության սահմանափակումը տևել էր շուրջ 4 օր և հետագայում բացակայելու արգելնքն էր կիրառվել որպես խափանման միջոց, այն ևս դիտարկվել էր օրենքի պահանջներին չհամապատասխանող, ելնելով հիմնավորման, անհրաժեշտության դեֆիցիտից։

Արդյունքում ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև 18-րդ հոդվածի խախտում՝ 5-րդ հոդվածի հետ համատեղ կիրառմամբ, այսինքն քաղաքական բաղադրիչի ընդգծմամբ։ Եվրոպական դատարանի նշված վճիռը հրապարակվել էր 2004 թվականի մայիսին, միաժամանակ դրան հաջորդած ժամանակահատվածում համանման փաստական տվյալներով այլ գործերով դեռևս առկա չեն նման շեշտադրմամբ վճիռներ։ Նշված գործն առանձնանում էր նաև նրանով, որ ըստ Դատարանի միաժամանակ առկա էր միջամտություն անձի անձնական ազատությանը և սեփականության իրավունքին և դրանք բոլորը գնահատվել էին քաղաքական միջամտության տեսանկյունից:

Նման դեպքեր արձանագրվում են նաև վերջին շրջանում, ավելի մեծ սահմանափակումներով և հենց Եվրոպական դատարանի կողմից միատեսակ մոտեցումների ապահովումը կարող է կանխարգելող նշանակություն ունենալ, հատկապես, երբ անձնական ազատության իրավունքի, այնպես էլ սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունները համադրվում են ամենաինտենսիվ սահմանափակումներով։

Shares: