Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում անցկացվում է ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, որի խոսքը ներկայացնում ենք ստորև․
«Շնորհակալություն IRF գագաթնաժողովին՝ այսօր Ձեր առջև ելույթ ունենալու հնարավորության համար։ Ես գալիս եմ իմ հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ուժեղ երկրից, որը հարուստ է տաղանդավոր և աշխատասեր մարդկանցով։ Մի ազգ, որը ենթարկվել է ցեղասպանության, ճնշումների, շրջափակումների, տեսել պատերազմներ, բայց երբեք չի կորցրել հավատը»։










