Փետրվարի 2-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit), որի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։
- Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա պետություն՝ ընդգծելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազգային, կրոնական և մշակութային ինքնության պահպանման գործում դարերի ընթացքում։
- Անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիների ծանր փորձություններին, մասնավորապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների և վանքերի հահնդեպ վանդալիզմին։
Իր խոսքում նա նշել է, որ քրիստոնյա հայերը Ադրբեջանում շարունակում են պահվել որպես քաղբանտարկյալներ, և միաժամանակ բարձրաձայնել է մտահոգություն Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ - Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվում է անթույլատրելի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերին, ինչի արդյունքում եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչներ և ազգային բարերարներ ենթարկվել են քրեական հետապնդման և կալանքի։
Ա․ Վարդևանյանը շեշտել է, որ նախնական կալանքը գործնականում վերածվել է պատժի, ինչը հակասում է իրավունքի սկզբունքներին և խախտում է կրոնական ազատությունը։ Ելույթի ավարտին նա կոչ է արել ոչ միայն խոսել ժողովրդավարական և կրոնական ազատությունների մասին, այլ գործնական քայլերով պաշտպանել դրանք և աղոթել ապօրինի կերպով կալանավորված բոլոր անձանց ազատության համար։










