Հայաստանի Հանրապետությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը: Զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ-ի հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ՝ միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:
Հայկական բանակի ստեղծման հարցում վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը՝ նոր իրավական և գործնական հեռանկարներ բացելով ազգային բանակի ստեղծման համար:1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:










