Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Հիշեցնենք` Խալիլ Շիրղոլամին հունվարի 14–ի իր ասուլիսում մեղադրել է հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։

Shares: