ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում կարևոր դեր է ունեցել տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար ու ընդգծել, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Shares: