ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ողջ Հարավային Կովկասի համար. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից:

Պետդեպը նշում է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր երկկողմ հարաբերությունների և Վրաստանի քաղաքական միջավայրի վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Shares: