Աստերոիդի ընկնելուց հետո կյանքը վերականգնվել է «անհավանականորեն արագ». հետազոտություն

Հետազոտողները հայտնաբերել են, որ նոր տեսակները կարող էին զարմանալիորեն արագ առաջանալ աստերոիդի հետ բախումից հետո, որը ոչնչացրել էր չթռչող դինոզավրերին։
Պլանկտոնի նոր տեսակներ կարող էին առաջանալ Չիկսուլուբ խառնարանի հետ բախումից մոտ 2 000 տարի հետո, որը տեղի է ունեցել մոտ 66 միլիոն տարի առաջ, ինչը սրել է բախումից հետո նոր տեսակների առաջացման արագության վերաբերյալ շարունակական բանավեճը, հաղորդել է Planet Today-ը։

Սա վկայում է այն մասին, որ կյանքը վերականգնվել է շատ ավելի արագ, քան նախկինում կարծում էին գիտնականները, հայտնել են հետազոտողները Geology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Shares: