ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30 տոկոսով ցածր աշխատավարձեր, իսկ պոլիկլինկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը սովորաբար վարձատրվում էին պերկապիտալ սկզբունքով, իրենց աշխատավարձը բավականին իջել է»,-նշել է Պողոսյանը։










