ԵՄ-ն կասկածներ ունի ԱՄՆ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության վերաբերյալ

ԵՄ երկրների առաջնորդները «լուրջ կասկածներ» են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդի» կանոնադրության որոշ դրույթների վերաբերյալ:

Կանոնադրության որոշ տարրեր հարցեր են առաջացնում:

Կանոնադրության ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին շվեյցարական Դավոսում: Փաստաթղթին աջակցել են 18 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Արգենտինայի, Թուրքիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Կատարի, Կոսովոյի, Հունգարիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Պարագվայի, Ադրբեջանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Բուլղարիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Պակիստանի եւ Ինդոնեզիայի:

Shares: