Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն մարտի 29-ին կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ՝
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան — «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան — «Ուրարտու»
Պաշտպաններ՝
Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Խուլիո Բուենո — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ՝
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան — «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Հարձակվողներ՝
Վահան Բիչախչյան — «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան — «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»
Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։
Միաժամանակ նշվում է, որ Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակի պատճառով մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։










