Ոսկու գինը 6 տոկոսի անկում է գրանցել

Այսօր ոսկու գինը միջազգային շուկայում կտրուկ նվազել է՝ արձանագրելով 6 տոկոսի անկում։ Մեկ ունցիայի արժեքը կազմել է 4,214 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր։

Միջազգային էներգետիկ գործակալությունը մինչ այդ հայտնել էր, որ աշխարհն առերեսվում է էներգետիկ ճգնաժամի, որը կարող է ավելի ծանր լինել, քան 1970-ականների նավթային ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։

Այս ֆոնին Brent տեսակի նավթը վաճառվում է 114 դոլար մեկ բարելի դիմաց։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից, երբ ամերիկա-իսրայելական ուժերը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ, Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, որով նախկինում տեղափոխվում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ մեկ հինգերորդը։

Shares: