Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ՌԴ–ն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն. Յուրի Ուշակով

Կրեմլը պաշտոնապես հայտարարել է. Պուտինը մայիսի 19-20-ը Չինաստանում է լինելու

Երկու առաջնորդները կքննարկեն իրենց երկրների միջև հարաբերությունները և համապարփակ գործընկերության ու համագործակցության ամրապնդումը: Բանակցություններից հետո նրանք նախատեսում են ստորագրել գագաթնաժողովի համատեղ հայտարարություն և երկկողմ փաստաթղթեր:

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը կմասնակցեն Ռուսաստան-Չինաստան կրթության տարիների բացման արարողությանը:

ՌԴ նախագահի օգնականի այլ հայտարարությունները

  • Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։
  • Հարաբերությունների բնույթը համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունն է: Սա օրինակ է, թե ինչպիսին պետք է լինեն հարևան պետությունների միջև կապերը։
  • Արտաքին քաղաքական դիրքորոշումները շատ առումներով համընկնում են, մեծ մասը` 100%ով։
  • Ռուսաստանն ու Չինաստանը ոչ թե ընկերություն են անում ինչ-որ մեկի դեմ, այլ աշխատում են հանուն խաղաղության ու բարգավաճման։
Shares: