Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է 17-րդ հորիզոնականից 16-րդ տեղ՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում, որի նոր տարբերակը հրապարակվել է երկուշաբթի կազմակերպության կայքում:
Անցյալ շաբաթ Խաչանովը հասել էր Դոհայում (Կատար) կայացած ATP 500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասը: Երկրորդը իտալացի Յանիկ Սիներն է: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:










