Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Եթե իրենց ասելով վարկերի տոկոսները մտնում էր սակագնի մեջ, դրա համար էլ սակագինը թանկ էր, ապա ասեմ, որ 6 ամիս է իրենք են կառավարում ու իրավունք ունեն դիմելու սակագին իջեցնելու համար: Իրենց ասելով իրենք շատ լավ են կառավարում, թալան ու կոռուպցիա չկա, իսկ մեր ժամանակ թալանվել է, կոռուպցիա է եղել: Անընդհատ գրում են՝ այսքան գումար ենք վերադարձրել, այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե կոռուպցիա չկա, ապա ո՞ւր են գնում այդ գումարները և ինչո՞ւ սակագինը չի իջնում»,-ասել է Ղազինյանը:










