Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը պաշտպանել է իր կատակը, որով Մելանյա Թրամփին անվանել էր «սպասող այրի»։
Առաջին տիկինը Քիմելի խոսքերը որակել է «ատելությամբ և բռնությամբ լի», իսկ Սպիտակ տունը կոչ է արել ABC հեռուստաընկերությանը հեռացնել հաղորդավարին աշխատանքից։
Քիմելի խոսքով՝ կատակը «թեթև հումոր» էր Դոնալդ և Մելանյա Թրամփների տարիքային տարբերության մասին և որևէ կերպ բռնության կոչ չէր։
Քննադատությունները սրվել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դոնալդ և Մելանյա Թրամփները տարհանվել են և չեն տուժել։
Կասկածյալը՝ 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենը, դատարանում մեղադրվել է ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի և զենքի հետ կապված հանցանքների համար։
Աղբյուրը՝ BBC










