Արդյոք վարչական հսկողություն խափանման միջոցի նկատմամբ կիրառելի՞ են ազատության սահմանափակման շարունակական պահպանման իրավաչափության ստուգման դատական երաշխիքները. ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը հատուկ վերանայման բողոքն ընդունել է վարույթ և կարևոր իրավական դիրքորոշում կձևավորի. Հակոբ Կուրեղյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մեր կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքն ընդունել է վարույթ:

Բողոքը վերաբերում է այն հարցին, թե արդյոք դատարանի կողմից կիրառվող վարչական հսկողություն խափանման միջոցի (առավել ևս՝ բնակության տարածքը լքելու արգելքով զուգորդված) նկատմամբ կիրառելի՞ են ազատության սահմանափակման շարունակական պահպանման իրավաչափության ստուգման դատական երաշխիքները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի կարգավորումները:

Վճռաբեկ դատարանի սպասվող որոշումն էական նշանակություն կունենա իրավունքի զարգացման, օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից:

Փաստաբան Հակոբ Կուրեղյան

Shares: