ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ Իրանի դեմ ընթացող պատերազմի պատճառով

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել։ Նրա որոշումը կապված է Իրանի դեմ ընթացող պատերազմի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով Քենթի հայտարարությանը, որը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։

Քենթը նշել է. «Ես չեմ կարող իմ խղճի համաձայն՝ աջակցել Իրանի դեմ ընթացող պատերազմին։ Իրանը մեր երկրի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում, և ակնհայտ է, որ մենք սկսեցինք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ լոբբիի ճնշման պատճառով»,- գրել է Ջոզեֆ Քենթը Դոնալդ Թրամփին ուղղված գրառման մեջ։

Shares: