ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեխնիկապես անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
«Ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով որևէ կերպ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Դա պարզապես տեխնիկապես անհնար է»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր նորմերի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվ-իրավական բազան ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու գաղափարը։










