«Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան.

«Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուրճով հարվածում ջրին։

 Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․

 «Ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»։

 

Shares: