Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում դիվանագետների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։
Նրան հարցրել են, թե Երևանը դիմել է Մոսկվային բազան ապամոնտաժելու հարցով։
«Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված։ Մենք սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաստատվել են տնտեսական և քաղաքական կապեր»,-պատասխանել է Փաշինյանը։










