Վանա լիճը նահանջել է, և ջրի հետքաշվելու հետ մեկտեղ սկսել են ի հայտ գալ հին հայկական գերեզմանոցի տապանաքարերը։
Ամենայն հավանականությամբ, այդ գերեզմանոցը թվագրվում է XV–XVI դարերով և պատկանել է Վանի հայերին։
Ջրի տակ հայտնաբերվել են նաև հարյուրավոր խաչքարեր, որոնք երկար տարիներ ջրի մեջ մնալուց հետո սպիտակել են։
Երբ կառավարությունները լռում են պատմության մասին, բնությունն ինքնին երբեմն մեզ հիշեցնում է այն էջերը, որոնք դիտավորյալ մոռացվել են։










