Ադրբեջանից վառելիքի ներմուծումը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա. ֆինանսների նախարար

Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը:

նախարարը նշել է՝ նախարարությունում չէին հաշվարկել, օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացումները։ «Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը, նույնը վերաբերում է հեղուկ գազի հնարավոր ներմուծմանը, արդեն իսկ դրական ազդեցություն ունեն ՀՀ տնտեսական միջավայրի վրա։ Հետևաբար «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունեմ, քանի որ դա հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո»,-նշել է նա:

Shares: